Նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

28.02.2023

Երևանի քաղաքապետի 08.02.2023թ. հ.344-Ա որոշման հ.հ. 1 և 2 հավելվածների համաձայն` Երևանի քաղաքապետարանի  պաշտոնական կայքում, Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվել և միաժամանակ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում բոլորին մատչելի և տեսանելի տեղերում փակցվել են հանրային քննարկումների հրավերները, համաձայն որոնց, Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ ս.թ. փետրվարի 9-ից մինչև 24-ը ներառյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ:
Հանրային քննարկումների հրավերների սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանում փետրվարի 20-ին   կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցելու նպատակով ներկայացվել է երկու դիմում, սակայն մասնակցել է մեկ քաղաքացի: 
Հանրային բաց լսումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 132 քաղաքացի: Մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ:
Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում կազմակերպված հանրային բաց լսումների հետևանքով նախագծերում փոփոխություններ չեն իրականացվել:
Հանրային քննարկումների արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 27-ին  հրավիրված խորհրդի նիստում: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ տրվել է դրական եզրակացություն՝ նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկման ներկայացնելու համար:

Լուսանկարներ

Տեսնել ավելին