Ն. Ստեփանյան փ. - Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. - Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը գիշերային ժամերին փակվելու է

05.06.2024

Հարգելի՛  քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. - Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. - Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ