Մշտական վերահսկողություն՝ Նուբարաշենի աղբավայրում. էականորեն նվազեցվել են այն ռիսկերը, որոնք կային

11.03.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր, ծանոթացել ընդամենը մի քանի ամսում իրականացված ծավալուն աշխատանքներին:

Տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով դեռևս 2025թ. Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:

Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար: Այս միջոցառումներն առաջին հերթին ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը:

«Միջանկյալ այս գործողությունները հնարավորություն կտան որոշակի ժամանակ ծախսել արդեն աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա: Սրանք նվազագույն, անհրաժեշտ այն միջոցառումներն էին, որ այստեղ պետք է իրականացվեին նույնիսկ տասնամյակներ առաջ, բայց չեն իրականացվել»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Լուսանկարներ