Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում

17.10.2024

Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս: 
Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները: 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը փաստում է՝ նախկինում տնկվող ավելի փոքր թփերը կամ չորանում, կամ էլ վնասվում էին քաղաքացիների կողմից: Այժմ տնկվում են ավելի հասուն թփեր՝ այդպիսի դեպքերը բացառելու համար: 
Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակի ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը: 

 

Տեսանյութ

Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում