Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել  Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը

10.03.2025

Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: Կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ. ժյուրին կատարեց իր ընտրությունը: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրեց Արմենակ Վարդանյանի քանդակը: 
Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին