Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին

29.05.2023
Տրանսպորտ

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն, հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող  երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին:  Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են: Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝ կից աղյուսակում:

Լուսանկարներ