Միջոցառում՝ նվիրված Հակվածության միջազգային օրվան
Աշխարհում ամեն օր բժշկագիտության ոլորտում տեղի են ունենում նորանոր ձեռքբերումներ՝ ախտորոշման նոր մեթոդներ, նոր՝ ավելի արդյունավետ դեղորայք, սակայն քրոնիկական հիվանդությունների վերահսկման գործում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։
Թերևս հիմնական պատճառներից մեկը այն է, որ բուժառուները պատշաճ կերպով չեն հետևում բժշկի նշանակումներին, չեն կատարում ցուցումները՝ միտված կենսակերպի լավացմանը, առողջ ապրելակերպի ներդրմանը։ Դեպքերի մեծ մասի պարագայում բուժառուն չի համագործակցում իր բժշկի հետ, չի կրում պատասխանատվություն իր իսկ առողջության վերականգման և պահպանման գործում։ Բուժման հանդեպ ցածր հակվածության մասին նշում են նաև քրոնիկական հիվնադությունների վարման միջազգային ուղեցույցերը։
Սրտի համաշխարհային ֆեդերացիան 2024թ. սեպտեմբերի 24-ին մի շարք միջազգային բժշկական ասոցացիաների և հասարակական կազմակերպությունների հետ կնքել է հռչակագիր, ըստ որի մարտի 27-ը պաշտոնապես հայտարարվել է «Հակվածության համաշխարհային օր», որը նպատակ է ունենալու բարձրացնել բուժառուների իրազեկումը խնդրի և այն բոլոր բարդությունների վերաբերյան, որոնք ի հայտ են գալիս բուժման հանդեպ ցածր հակվածության պատճառով։ Այս խիստ կարևոր առաքելությանը միացել է նաև «Լե Լաբողատուաղ Սեղվիե» միջազգային դեղագործական ընկերությունը և այժմ նաև «Սեղվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։
Հայաստանը ևս անմասն չի մնացել, և հայկական բժշկական ասոցիացիաները սույն թվականի մարտի 7-ին միավորվել են և ստորագրել նմանատիպ հուշագիր՝ ի նպաստ մեր հայ բուժառուների արդյունավետ բուժման և բուժման հանդեպ հակվածության բարելավման։
Մարտի 27-ին նշվեց բուժման նկատմամբ հակվածության միջազգային օրը, ելույթ ունեցան մասնագետները, մեր առաջատար բժիշկները պատասխանեցին հարցերին։
Մասնակից առաջատար մասնագետներ
Պրոֆեսոր Համլետ Հայրապետյան՝ ՀՀ սրտաբանների ասոցիացիայի նախագահ, մի շարք միջազգային ասոցացիաների պատվավոր անդամ, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդական սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար, նույն կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ:
Պրոֆեսոր Հովհաննես Մանվելյան՝ ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար:
Պրոֆեսոր Տիգրան Սուլթանյան՝ անոթային վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Միքաելյանի անվան, Վլադիմիր Ավագյանի անվան և «Աստղիկ» ԲԿ անոթային վիրաբույժության ծառայության ղեկավար:
Նաիրա Գոգյան՝ բժշկագիտության թեկնածու, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ համար 1 համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի բժիշկ-ներզատաբան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խարհրդատու ներզատաբության գծով և ԱՊՀ անդամ պետությունների շաքարախտի խնդիրների հարցերով փորձագիտական խորհրդի անդամ:
Խաչատուր Գասպարյան՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն։
Լամարա Մանուկյան՝ թերապևտ-սրտաբան, գերիատր, Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցացիայի նախագահ։
Լուսանկարներ
