Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

21.12.2024

Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։  15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկրներից:

Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:

Ի դեպ, ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:

Տեսանյութ

Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում