«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն արդիականացվել է
16.05.2025
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է: Նախագծի համաձայն մասնագետները տվել են համալիր լուծումներ՝ ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում, դռների ու պատուհանների փոխարինում, հակահրդեհային անվտանգության նոր համակարգերի տեղադրում: Բացի այդ, թատրոնն արդեն ունի լուսաձայնային նոր սարքավորումներ, նորոգվել են բեմն ու դահլիճը: