Մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

19.06.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ 
Սա այն կարևոր նախագծերից է, որն իրականացվում է նոր մոտեցմամբ. ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա կոմունիկացիաները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր կոմունիկացիաները դառնում են ստորգետնյա։ 
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվում է մայթ։ 
Նախագծի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։
 

Տեսանյութ

Մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը