«Մեկ վազք» կիսամարաթոնով պայմանավորված՝ կենտրոնի որոշ փողոցներ առանձին ժամերի փակ կլինեն

17.05.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայիսի 19-ին Երևանում անցկացվող  «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները. Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա: Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի: 
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
 

Լուսանկարներ