Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

02.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: 
Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Գործընթացն իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:
Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև  տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: 
 

Լուսանկարներ