Մայրաքաղաքի վարչական շրջանները շարունակում են միջազգային համագործակցությունը

22.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Միջազգային կապեր» ծրագրի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը հյուրընկալել է Երևանի և Ֆրանսիայի Շուազի լը Ռուա քաղաքի հետ համագործակցության ծրագրի ղեկավար Ռուբեն Հովակիմյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հյուրին ծանոթացրել է Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
Շուազի լը Ռուա քաղաքի հետ համագործակցության ծրագրի ղեկավար Ռուբեն Հովակիմյանը հրավիրվել է մասնակցելու «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ