Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

14.12.2016

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ աշխատանքներ են տարվում ինչպես գլխավոր և երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ տեղումները կարող են շարունակվել գիշերային ժամերին, և հնարավոր է նաև ջերմաստիճանի անկում, համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի նվազագույնի հասցվեն տեղումներով պայմանավորված հնարավոր անհարմարությունները: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները: Նաև նշենք, որ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ