Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը

05.06.2024

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շենքերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ տարածքում հնչող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը: 
Ըստ այդմ՝ շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Դրանք են՝ Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները: 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և գործունեություն իրականացնող երաժիշտներին իրազեկել սպասվող փոփոխությունների մասին: 

Տեսանյութ

Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը