Մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Հարգելի համաքաղաքացիներ,
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով, մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ. 1 և 9 երթուղիները ժամանակավորապես դադարեցնում են սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները այլընտրանքային ճանապարհներով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Լուսանկարներ
![](/uploads/media/default/0002/36/a6edff9ee2dfdf3d03f0e8908c4a8137b09c197a.jpeg)