«Մարզական Երևան». ցուցադրական ելույթներ՝ Ազատության հրապարակում

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում ժամը 13.00-ից Ազատության հրապարակը զբաղեցրել էին մայրաքաղաքի մարզաշխարհի ներկայացուցիչները, որոնց թվում` նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: 30 ամենատարբեր մարզաձևերի շուրջ 3000 մարզիկներ ցուցադրական ելույթներով իրենց հմտություններն են ներկայացրել հրապարակում ներկա երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: 

Մարզական հնարքներով տպավորված ներկաների արձագանքը փաստում էր, որ տոնական միջոցառումը ստացվել էր: Ի դեպ, թե՛ մարզիկները և թե՛ նրանց ցուցադրական ելույթներին հետևած երեխաներն ու մեծահասակները փաստել են, որ Ազատության հրապարակը երբևէ այսքան մարզական չէր եղել:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Մարզական Երևան». ցուցադրական ելույթներ՝ Ազատության հրապարակում
Տեսնել ավելին