«Մանկապարտեզում լավ է». վերակառուցվել է հ. 23 մանկապարտեզը
Արաբկիր վարչական շրջանի հ. 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, այստեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում։
Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Ավելի քան 200 երեխաների համար նախատեսված կրթական հաստատության շենքը սեյսմիկ տեսակետից ամրացվել է, դրան զուգահեռ՝ ամբողջությամբ ջերմամեկուսացվել։
Արդիականացման այս միջոցառումները շարունակական են լինելու՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապահովելով որակապես նոր հանրային ենթակառուցվածքներ ու հարմարավետ կենսամիջավայր: