Մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնները

25.07.2024

Երևանի համայնքային մանկապարտեզների երեխաները սովորում են տեսակավորել թափոնները: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: 
Մանկապարտեզներին բաժանվել են հատուկ խաղային տարաներ ու քարտեր, որոնց միջոցով երեխաները սովորում են տարբերակել ու տեսակավորել աղբը: 
Ստացած գիտելիքները գործնականում փորձարկելու նպատակով նախակրթարանների սաներն այցելել են քաղաքի տարբեր հասցեներ, որտեղ տեղադրված են տեսակավորման թափոնամանները:   «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները  տեղաբաշխել  են հավաքած թափոնները:
Նախաձեռնության նպատակն է երեխաների շրջանում ձևավորել տեսակավորման յուրօրինակ մշակույթ և նվազեցնել աղբավայր գնացող աղբի քանակը՝ այդպիսով նաև պահպանելով բնությունը:      
Մանրամասները՝ տեսանյութում:
 

Տեսանյութ

Մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնները