Մանկական համերգ՝  նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

24.10.2025

«Կայթ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, մասնակցելով Երևանի քաղաքապետարանի «Հայ մեծանուն մշակութային գործիչների» հոբելյանական միջոցառումների համար հայտարարված մրցույթին, հաղթել է՝ ներկայացնելով «Հայրիկն ուԱղվեսիկը» մանկական նախագիծը: Այն նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։
Ծրագրի շրջանակում  տպագրված մանկական ինտերակտիվ երաժշտական գրքերի ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին և դպրոցներին։ 
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն, Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը՝ ժամանակակից գործիքավորմամբ և մանկական կատարումներով:
Մուտքն ազատ է:
 

Լուսանկարներ