Մանկական գրքի փառատոնն ու հունիսի 1-ը

01.06.2024

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի «Անգլիական» այգում կազմակերպվել է «Մանկական գրքի փառատոն»: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Զանգակ» գրատունն իրականացնում է նախագիծ, որն ունի կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է փառատոնի բացմանը, շնորհավորել ու երեխաների համար ընթերցել Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը:

Հունիսի 1-ին և 2-ին՝ ժամը 12:00-ից մինչ 20:00-ն փոքրիկների համար ապահովվելու է ուրախ ժամանց, կազմակերպվելու են խաղային ծրագրեր, թատերական ներկայացումներ ու համերգներ:

Տեսանյութ

Մանկական գրքի փառատոնն ու հունիսի 1-ը
Տեսնել ավելին