Մալաթիա-Սեբաստիա. զավթած տարածքների փոխարեն՝ շուրջ 30 բարեկարգ բակ
2024թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանգստի գոտիների ստեղծման ու մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված տարբեր ծրագրեր կիրականացվեն. աշխատանքներն ընթացքի մեջ են:
Զավթած ու ցանկապատված տարածքների փոխարեն ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 30 բակային տարածք:
Համայնքն այսօր ծավալուն ծրագրեր է իրականացնում նաև մանկապարտեզների նորոգման ուղղությամբ: Մալաթիա-Սեբաստիայում գործող թիվ 77 մանկապարտեզում ևս փոքրիկների հարմարավետության ու անվտանգության համար հաշվի են առնվում բոլոր մանրուքները: Մանրամասները՝ տեսանյութում: