«Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնը վերանորոգվել և հագեցվել է բժշկական նորագույն սարքավորումներով
Երևանի ավագանու անդամները փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի ուղեկցությամբ ծանոթացել են «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնում իրականացված աշխատանքներին: Ընթացիկ տարում առողջության կենտրոնը զինվել է բժշկական նորագույն սարքավորումներով, հիմնվել է ֆիզիոթերապևտիկ-վերականգնողական կաբինետ, վերանորոգվել և կահավորվել են մասնագիտական բաժանմունքները, ներդրվել են կենսաքիմիական և իմունաֆերմենտային կլինիկական վերլուծիչներ, որի շնորհիվ ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծավալները:
Ավելի քան 100.000 քաղաքացի սպասարկող «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոնում կատարված աշխատանքները նպաստում են բժշկական ծառայություններն ավելի արդյունավետ ու բարձր մակարդակով տրամադրելուն: