«Լսիր Երևանը» ավանդական ուսանողական բեմահարթակը՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում
Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած ուսանողական բեմահարթակը: Այստեղ մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողներ ներկայացել են երևանյան սիրված երգերի կատարումներով:
Ներկաները մեծ ոգևորությամբ են ընդունել երիտասարդ երգիչներին՝ ողջունելով նրանց բուռն ծափահարություններով և ձայնակցելով հայտնի երգերի կատարումների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկոյան նույն բեմահարթակից երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին Երևանի ծննդյան տարեդարձը կշնորհավորեն պրոֆեսիոնալ երաժիշտները՝ դասական համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն