Լուսանկարչական ցուցահանդես` «Մեր հին ու նոր Երևան» խորագրով
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում կազմակերպել էր «Մեր հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին երևանցիների արխիվներից գտնված հին լուսանկարները: Դրանք նոր կյանք են ստացել «Ունիսոն-Ստուդիա»-ի մասնագետների շնորհիվ:
Տոնական ցուցահանդեսն սկսվեց «Փարոս» կամերային երգչախմբի գեղեցիկ կատարումներով: Ցուցադրվեցին նաև «Ունիսոն» ՀԿ կերպարվեստի ստուդիայի սաների լավագույն աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն