Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Բելառուսի Մագիլյով նահանգի պատվիրակության հետ

22.12.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մագիլյովի նահանգապետի տեղակալ Ռուսլան Ստրախարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն  ու «Մագիլյովլիֆտմաշ» ընկերության տնօրենը:
Ընդգծելով, որ տարբեր բնագավառներում հայ-բելառուսական հարաբերությունները շարունակում են զարգանալ, Լևոն Հովհաննիսյանը կարևորել է փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մայրաքաղաքի վերելակների փոխարինման ծրագրին: Վերջին տարիներին Երևանում շուրջ 1500 նոր բելառուսական արտադրության վերելակ է տեղադրվել: Լևոն Հովհաննիյանը նկատել է, որ հաջորդ տարի ևս քաղաքային իշխանությունը մտադիր է շարունակել ծրագիրը:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ: 

Լուսանկարներ