Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր
Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները:
Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի հետագա զարգացման համար:
Հանդիպմանը ներկայացվել է գործողությունների ծրագիրը մշակելու և տեղեկատվություն տրամադրելու ճանապարհային քարտեզը: