Կկայանա «Սասունցի Դավիթ»  հայկական էպոսի բացառիկ բեմական առաջնախաղը

05.11.2025

Հայկական անմահ էպոսի բացառիկ բեմական մեկնաբանությունը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Դեկտեմբերի 18-ին և 19-ին կկայանա «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բաց մի թողեք տարվա գլխավոր առաջնախաղը։
Մուտքը՝ տոմսերով՝  www.opera.am:

Լուսանկարներ