Խնամատար ընտանիքների այցը` Երևան քաղաքի պատմության թանգարան

28.10.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, առաջնորդվելով գործող օրենսդրությամբ և կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, մշտապես աշխատանք է տանում Երևանում խնամատարության ինստիտուտի՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային տեսակի, լիարժեք կայացման, ընտանիքների թվի ավելացման և վերջիններիս աջակցման ուղղությամբ: 
Վերը նշված համատեքստում ս.թ. հոկտեմբերի 25-ին կազմակերպվել էր խնամատար ծնողների և հոգեզավակների այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Միջոցառման ընթացքում խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն ստացող երեխաներին տրամադրվել են նվերներ: Միջոցառմանը  մասնակցել է 13 խնամատար ընտանիքի 15 երեխա:

Լուսանկարներ

Տեսնել ավելին