Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը՝ «Կենդանիների խնամքի կենտրոնում»
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա խորհրդով «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ աշակերտներ են այցելել՝ ծանոթանալու շների հետ վարվելու կանոններին, կերակրել ու խաղացել նրանց հետ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնը միայն այս տարի 3869 թափառող շուն է իր կացության տակ առել:
2669 շուն ստերջացվել և պատվաստվել է, 612-ը՝ վերապատվաստվել, իսկ արդեն 99 անտուն կենդանի խնամակալության է հանձնվել:
Համայնքային դպրոցներում պարբերաբար կազմակերպվում են կրթական արշավներ, և սրանով պայմանավորված՝ անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է հատկապես երեխաների շրջանում:
Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը շարունակում է շների համար առանձնացված զբոսայգիների կառուցումը: Վերջին տարիներին 6 զբոսայգի է կառուցվել: