«Կենդանիների խնամքի կենտրոն»-ից 100-րդ շունը խնամակալության հանձնվեց
14.10.2024
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենտրոնում ապաստան գտած կենդանիներին խնամակալության հանձնել:
Այս տարի արդեն 100 շուն հոգատար տեր է գտել:
Վերջին տարիներին շատ կենդանասերներ հենց ՀՈԱԿ-ում են գտնում չորքոտանի իրենց նոր բարեկամներին:
Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, որոնք ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում: