Կայացել է սոցիալական աջակցություն տրամադրող խորհրդի հերթական նիստը

16.10.2024

Հոկտեմբերի 16-ին կայացել է Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցություն  տրամադրող խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի քննարկմանն էին ներկայացվել ուսման վարձերի, բնակարանների վարձավճարի փոխհատուցման և տանիքի վերանորոգման համար տրամադրվող դրամական աջակցությանն առնչվող հարցեր (9 դեպք), որոնք հաստատվել են սոցիալական տարաբնույթ կարիքների բավարարման նպատակով:
Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին