Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը

08.09.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և «Հովեր» երգչախումբը: 

«Երևանյան էսքիզներ» խորագրով գալահամերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև` հայկական ջազի մոտիվներով: «Հովեր» երգչախումբն էլ հանդես է եկել Կոմիտասից մինչև մերօրյա հեղինակների խմբերգային կատարումներով:
Հնչած բոլոր կատարումներն արժանացել են հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը
Տեսնել ավելին