Կայացել է Երևանի մասին պատմող «Yerevanilla.am» ֆիլմի պրեմիերան

13.07.2024

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան: Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ֆիլմի առաջնախաղին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Փոխքաղաքապետն իր ելույթում ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մշակույթի և արվեստի ոլորտում իր քաղաքականությունը՝ նոր նախագծերով:

Առաջիկայում ֆիլմը հասանելի կլինի կինոթատրոններում:

Լուսանկարներ

Տեսնել ավելին