Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի, Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Նշվածի համատեքստում՝ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը:
Խորհրդի անդամներին ներկայացվել են «Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2025 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին», «2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին», «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման:
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2024 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 29-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում, նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին կանցկացվի հանրային բաց լսում:
Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև նոյեմբերի 25-ը:
2024 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 29-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով: