Կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երևանյան մրցաշարի եզրափակիչը
Կայացավ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին 110 մարզիկնր՝ 6 երկրից: Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ: Հուշամրցաշարին ներկա էր Երևաի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետը մարզիկներին մաղթեց տոկունություն, նպատակներին հասնելու համառություն, արժանի հակառակորդներ և արժանի հաղթանակներ: Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 5 ոսկե մեդալ։
Հաղթողներ ճանաչվեցին Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Գևորգ Ղարիբյանը և Շանթ Խաչատրյանը։