Կայացան «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղերը

13.05.2024
Սպորտ

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բասկետբոլի և վոլեյբոլի եզրափակիչ խաղերին հայտնի դարձան հաղթողները։ Բասկետբոլի մրցումներին Երևանի թիմը երրորդ հորիզոնականում էր՝ բրոնզե մեդալով, Թբիլիսիի «Վինքս» թիմը արծաթե մեդալակիրն էր, իսկ առաջինը Չելյաբինսկի «Չելբասկետ» թիմն էր, որին ոսկե գավաթն էլ փոխանցեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ 
Վոլեյբոլի մրցումներում երրորդ հորիզոնականում կրկին երևանյան թիմն էր, երկրորդ և առաջին հորիզոնականներում Բելառուսի թիմերն էին։
Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարը շարունակական է լինելու, որի շնորհիվ երևանյան հավաքականները հնարավորություն կունենան առավել լավ մարզավիճակում ներկայանալ նաև աշխարհին։ 
Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որ փորձի փոխանակման տեսակետից ապագայում ևս մեր հավաքականները մեծ հնարավորություններ ունենան։

Տեսանյութ

Կայացան «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղերը