«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման

07.07.2022
Առողջապահություն

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից: Հետազոտությունների նոր սրահի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն. դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ծրագիրը մայրաքաղաքի առողջապահական ոլորտում նախաձեռնված բարեփոխման կարևոր ուղղություններից մեկն է:

Պոլիկլինիկայում հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև սպասարկվող շուրջ 740 փոքրիկների համար: Մանկաբուժական բաժնի նորոգման նախաձեռնությունը բարեգործական միջոցներով է:
Գևորգ Սիմոնյանն ու Յակով Ասատրյանը տնօրեն Սուրեն Ամիրյանի ուղեկցությամբ շրջել են նաև պոլիկլինիկայում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին ու նորոգման ընթացքին:

Լուսանկարներ