«Կարմիր բլուր» հնավայրի հարակից այգին շուտով լիովին կծառայի բնակիչներին

29.10.2015

«Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով: Տարածքը կանաչապատվել ու ծաղկային ձևավորումներ է ստացել, անցկացվել է ոռոգման ցանց: Սիզամարգերի, ճեմուղիների երկարությամբ տնկվել են մշտադալար թուաներ: Ներկայում ավարտական փուլում են նկարազարդման աշխատանքները, որից հետո այգին լիովին կծառայի բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին