Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախ՝ Yerevanilla.am

05.07.2024

Հայկական կինոարվեստի զարգացման ու հայ կինոյի 100-ամյակին նվիրված նախագծերի շրջանակում դեռ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայտարարվեց սցենարական մրցույթ: Ընտրված գաղափարներով նկարահանվել է 5 կարճամետրաժ, խաղարկային ֆիլմ: Թեմաների ընտրությունը թեև տարբեր է՝ քաղաքային խնդիրներից մինչև սերունդների փոխհարաբերություններ, ֆիլմը միավորվում է գլխավոր հերոսի՝ Երևանի շուրջ:

Ալմանախը՝ Yerevanilla.am անվամբ, ցուցադրվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում:

Հետագայում այն հնարավորություն կունենան դիտել նաև կինոթատրոններում: Հասույթը կուղղվի մշակութային նմանատիպ մեկ այլ նախագծի իրագործմանը:

Տեսանյութ

Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախ՝ Yerevanilla.am