Կանցկացվի «Գլխացավերի իրազեկման արշավ»
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ մեկնարկում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծ, ըստ որի Հայաստան է գալու նյարդաբան, պրոֆեսոր, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ, Հռոմի համալսարանի պատվավոր դոկտոր Յես Օլեսենը։
Արշավին ներկայացվելու են Երևանի առողջապահական բոլոր հիմնարկները։ Արդեն 500-ից ավելի բժիշկ-մասնագետ մասնակցելու ցանկություն է հայտնել:
Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ն անցկացվելու են մի շարք միջոցառումներ. «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով գիտաժողով, Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդես, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի հայկական տարածաշրջանային մասնաճյուղի բացում, «100 հարց գլխացավերի մասին» հայալեզու գրքի շնորհանդես, համերգ, մրցանակաբաշխություն։
Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդեսն ունի կրթական բաղադրիչ, համագործակցության և կապերի ընդլայնման հնարավորություն: Հոկտեմբերի 11-ին և 12-ին ցուցահանդեսի ընթացքում քաղաքացիները կարող են ոչ սթրեսային իրավիճակում գալ, հանդիպել բժշկին, առողջապահական կազմակերպչին և ծանոթանալ, թե ինչ բժշկական կենտրոններ ու ծառայություններ կան: