Կանաչ ու մաքուր Երևան. թափոնները երկրորդ կյանք են ստանում

18.09.2024

Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ առկա են տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ: Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում:
Թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները:
Տարեցտարի ավելանում է նախաձեռնությանը միացող բնակիչների թիվը: Սակայն թափոնների տեսակավորումը լիարժեքորեն կազմակերպելու համար ավելի մեծ ներուժ և աջակցություն է հարկավոր:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և նպաստել կանաչ ու մաքուր Երևան ունենալու գործին։

Տեսանյութ

Կանաչ ու մաքուր Երևան. թափոնները երկրորդ կյանք են ստանում