Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

13.03.2025

Երևանի հին ու նոր փողոցները 2024թ.-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: 
Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ:  Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել են 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ 
Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած բուսատեսակներից տնկվել է ընդհանուր առմամբ 53253-ը։ 
Կանաչ գոտիներ է տեղափոխվել շուրջ 4200 խմ հողախառնուրդ։ 
Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի  տարածքը՝ տնկարանը, նախորդ տարի 1 հա-ից դարձավ 25 հա, որին զուգահեռ հիմնվել է նոր ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ, որն ապահովում է արդյունավետ ոռոգում բաց գրունտի դպրոց-տնկարաններում։ Կառուցվել է 6028 գծմ մայր ջրագիծ,  99000 գծմ երկարությամբ կաթիլային համակարգ։ 
Հիմնվել է 3000 խմ արհեստական ջրավազան: 
Մայրաքաղաքում կառուցվել և արդիականացվել է  շուրջ 31068 գծմ նոր ջրագիծ և ոռոգման ցանց, իսկ նորոգվել՝ 1553.5 գծմ ոռոգման ցանց։ 
Երևանը մեկ քայլով էլ մոտեցավ իր տեսքն առավել վայելուչ դարձնելուն, ինչպես նաև բնակիչների կյանքի որակը բարձրացնելուն՝ ստեղծելով կանաչ ու առողջ  միջավայր:
 

Տեսանյութ

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր