Քվորում չլինելու պատճառով հունվարի 21-ին հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստը չի կայացել
Հունվարի 21-ին «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած Երևանի ավագանու արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել: Նիստին ներկա էր ավագանու 26 անդամ: Օրակարգում ընդգրկված էին երկու՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների գործողությունները և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշման գործողությունները կասեցնելուն վերաբերող հարցերը:
Լուսանկարներ