Քննարկվել են քաղաքային ծրագրերում թվային նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները

05.04.2023
ՏՏ ոլորտ

Հնարավոր գործակցությանն առնչվող խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթ ծրագրերը՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները թվայնացնելու նպատակով և, այս առումով, քաղաքային իշխանությունը պատրաստ է քննարկել ներդրումային նոր առաջարկներ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Յանդեքս»-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Պավել Դեմիդովն ընդգծել է, որ ընկերությունն արդեն յոթ տարի Հայաստանի տարածքում մատուցում է տարբեր ծառայություններ և  իրենք հետաքրքրված են փոխգործակցության զարգացմամբ: 
Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման միջոցով քաղաքային շարժունակության նախագծերում ուղևորների տեղեկատվական համակարգերի հնարավոր կիրառմանը: 
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով շարունակել քննարկումները: 
 

Լուսանկարներ