Քննարկվել են Գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր Գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով:
Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը:
Նոր Գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը:
Լուսանկարներ
