Քննարկվել են Երևանում 2027թ. Ֆրանկաֆոնիայի խաղերի անցկացմանն առնչվող հարցեր
22.01.2026
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ֆրանկաֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի նորանշանակ տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին:
Կողմերը քննարկել են Երևանում 2027թ. Ֆրանկաֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացիկ ծրագրերն ու հնարավորությունները։
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր գաղափարների, դիտարկումների և առաջարկությունների վերաբերյալ։