Քննարկվել են Երևանի և Դուբայի միջև գործակցության հնարավորությունները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դուբայ քաղաքի գործադիր տնօրեն Մարվան Ահմեդ Բին Ղալիտայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Դուբայի միջև համագործակցության հնարավորությունները՝ հատկապես քաղաքային թվայնացման, նորարար տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ոլորտներում։
Երևանի քաղաքապետը նշել է, որ Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար։ Տիգրան Ավինյանը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների գործընկերությունը կնպաստի նոր նախաձեռնությունների իրագործմանը, փորձի փոխանակմանը և քաղաքային զարգացման նոր որակի ձևավորմանը: