Քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով

17.05.2024
Առողջապահություն

Եվրոպական իմունոկանխարգելիչ շաբաթվա համատեքստում «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է քննարկում՝ «Կարմրուկը որպես վարակիչ հիվանդություն, բուժում և պրոֆիլակտիկ պատվաստում» թեմայով:
Նկատի ունենալով փաստը, որ ամբողջ աշխարհում կարմրուկ հիվանդության  կտրուկ աճի միտում է նկատվում,  վարակի դեմ պրոֆիլակտիկ միջոցառումների, հիվանդության հայտնաբերման դեպքում բուժման վերաբերյալ ներկաները լսել են առողջության կենտրոնի  վարակաբանի և իմունոլոգի զեկույցները: Թեման երեխաներին ավելի հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հիվանդության մասին տեղեկությունները  ներկայացվել են հեքիաթի բեմականացմամբ: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին