Քննարկում՝ Երևան քաղաքում  «Քաղաքացու բյուջե»-ի ներդրման թեմայով

28.06.2024

Երևանի քաղաքապետարանում  կայացել է քննարկում «Քաղաքացու բյուջե»-ի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Համայնքների ֆինանսիստների միավորում», «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունների և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում ինտերակտիվ տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքում «Քաղաքացու բյուջեի» կիրառման տեսլականը, անդրադարձ է կատարվել ներդրման շնորհիվ կանխատեսվող բարեփոխումներին և ակնկալվող արդյունքներին:  Ներկաները հանդես են  եկել իրենց առաջարկներով:

Ծանոթություն. «Քաղաքացու բյուջե»-ն միջազգայնորեն ընդունված ձևաչափ է՝ հանրությանը բյուջետային տեղեկատվությունն առավել հասանելի և հանրամատչելի դարձնելու համար:
Քաղաքացու բյուջեի ներդրմամբ Երևանի քաղաքապետարանը ըստ էության նպատակ է հետապնդում  բյուջեն դարձնել առավել թափանցիկ և մատչելի, մասնավորապես դրանով կարևորվում է համայնքի բնակիչների տեղեկացվածությունը՝ բյուջեի ծախսային ուղղությունների վերաբերյալ: Անդրառնալով միջազգային փորձին՝ նշվել է, որ  «Քաղաքացու բյուջե»-ն արդեն իսկ ներդրված է աշխարհի տարբեր երկրների համայնքներում և համարվում է համայնքներում մասնակցային բյուջետավորման գործիքներից մեկը:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին